Category Archives: Ուսումնական նյութեր

Ամփոփիչ աշխատանք. Բնագիտություն

1․ Ընտրի՛ր ճիշտ պատասխանը.

  1. Ո՞ր շերտն է հանդիսանում Երկրի գազային պատյանը։
    ա) ջրոլորտ
    բ) մթնոլորտ
    գ) կենսոլորտ
    դ) քարոլորտ
  2. Ո՞ր շերտում են ապրում բոլոր կենդանի օրգանիզմները։
    ա) ջրոլորտ
    բ) մթնոլորտ
    գ) կենսոլորտ
    դ) քարոլորտ
  3. Ո՞ր բնական շրջապատն է բաղկացած է ժայռերից, քարերից ու հողից։
    ա) կենսոլորտ
    բ) մթնոլորտ
    գ) ջրոլորտ
    դ) քարոլորտ
  4. Ո՞րը մթնոլորտի հիմնական գազն է։
    ա) թթվածին
    բ) ածխաթթու գազ
    գ) ազոտ
    դ) ջրածին
  5. Ո՞րն է ջրոլորտի մաս։
    ա) հողը
    բ) մառախուղը
    գ) օվկիանոսը
    դ) օդը

2․ Լրացրո՛ւ բաց թողնված բառերը։

  1. Մթնոլորտը պաշտպանում է Երկիրը՝ արևի վնասակար ճառագայթներից։
  2. Կենսոլորտում ապրում են բույսեր և կենդանիներ։
  3. Քարոլորտի կարևորագույն բաղադրիչներն են քարը և հողը։

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում. Բնագիտություն

1.Տեղադրիր քո ուսումնական բլոգի բնագիտության բաժնի հղումը։
Բնագիտություն
2.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկած ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ի՞նչ թեմաներ կուզենայիր լիներ, որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։
Ամենահետաքրքիր նյութը Երկրագնդի ոլորտների փոխադարձ կապերը-ն էր, Ամենադժվարը Օրգանիզմների փոխադարձ կապը և հարմարվածությունը շրջակա միջավայրի պայմաններին-ը և ամենահեշտը Սնկեր-ն էր: Ես կուզենայի լինեին մոլորակների մասին խորացված թեմա և Սև խոռոչի մասին:
3.Առանձնացրու այն նախագծերը, որին մասնակցել ես: Ո՞րն էր ավելի հաջողված քեզ համար, ինչու՞։
Չրերի օգտակար հատկությունները. Նախագիծ
4. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
Այո կկարողանամ:
5. Քանի բնագիտական ֆլեշմոբի ես մասնակցել։
4 բնագիտական ֆլեշմոբի եմ մասնակցել:
6. Ներկայացրու հետաքրքիր բնագիտական փորձ, կարող ես նկարահանել, տեղադրել բլոգում։
7. 1-10 նիշով գնահատիր քո երրորդ ուսումնական շրջանը։

Ես ինձ գնահատում եմ 9/10:

Հայ մշակույթի անցյալն և ներկան

Հայ ժողովրդի, նրա մշակույթի մասին խոսելիս հաճախ լսում ենք. հայ մշակույթը գալիս է դարերի խորքից, կամ՝ մենք՝ հայերս, ունենք հարուստ մշակույթ:

Իսկ ինչ է մշակույթը։ Այս հարցին պատասխանելու համար եկեք հիշենք, թե ինչ զգացողություն ենք ունենում, երբ հանկարծ մեր ձեռքն է ընկնում որևէ հին լուսանկար: Եթե դա մեկնումեկիս փոքր տարիքի լուսանկարն է, բնականաբար հետաքրքրությամբ նայում ենք: Նույնքան հետաքրքիր են նաև մեր ծնողների, պա­պիկների ու տատիկների լուսանկարները: Բայց ինչն է մեզ գրա­վում, երբ նայում ենք բոլորովին անծանոթ, ասենք՝ հարյուր տարի առաջ ապրած մարդկանց նկարները:

Մեզ դա հետաքրքրում է, որովհետև արտացոլում է անցյալի մարդկանց սանրվածքը, հագուստը և այլն: Մենք կարծես փորձում ենք հասկանալ այդ մարդկանց, իմանալ նրանց մասին: Նույն կերպ մեզ հետաքրքրում են անցյալում ստեղծված այլ իրեր, նյութական (կամուրջ, տուն, կավե կճուճ, հագուստ և այլն) և հոգևոր (գիրք, նկար, երգ, քան­դակ և այլն) արժեքները: Այդպիսի զգացողություն մենք ունենում ենք հատկապես թանգարաններում: Այնտեղ պահվող յուրաքան­չյուր իր մշակութային արժեք է: Բայց միշտ չէ, որ մշակութային արժեքները պահվում են թանգարաններում: Օրինակ, այդպիսի արժեքներ են երգը, երաժշտությունը, բանահյուսությունը, գրա­կանությունը: Դրանք ժողովրդի հոգևոր արժեքներն են, որոնք ստեղծվում են տարբեր ժամանակներում, տարբեր սերունդների կողմից և մի տեսակ կապող օղակ են հանդիսանում տարբեր ժամանակներում ապրած մարդկանց միջև: Օրինակ, մեզ բոլորիս էլ հետաքրքիր է, թե ինչ երգեր են երգել, ինչ գրքեր են կարդացել, ինչ զարդեր են կրել անցյալ ժամանակներում: Այդ բոլոր արժեք­ները ստեղծվել են, որպեսզի բանաստեղծության, երգի կամ քանդակի լեզվով իրենց ժամանակակիցներին հաղորդեն մտքեր, տեսակետներ, գաղափարներ, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց նշանակությունը: Օրինակ, դարեր առաջ ստեղծված հայ բանաս­տեղծների տաղերը, որոնք պատմում են սիրո, հայրենիքի, ազ­նվության մասին, այսօր էլ թարմ են, հետաքրքիր։ Եվ դեռ երկար ժամանակ կպահպանվեն որպես այդպիսիք։ Իսկական մշակու­թային արժեքները երբեք չեն հնանում։

Հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ իր մեծագույն տեղն ունի բանահյուսությունը։

Այն ժողովրդի բանավոր ստեղ­ծագործությունն է, այսինքն՝ բա­նահյուսության հեղինակը ժողո­վուրդն է: Նա պարզ, հասկանալի լեզվով հորինել և պատմել է իր կյանքում տեղի ունեցած տար­բեր իրադարձությունների’ ուրա­խության, վշտի, պայքարի, հաղ­թանակների ու պարտություն­ների մասին: Դարերի ընթացքում ձևավորվել է ժողովրդական բանահյուսության կարևոր տեսակ­ներից մեկը’ էպոսը: Այս կամ այն ժողովրդին կարելի է ճանաչել նրա էպոսով, քանի որ այնտեղ արտացոլվում են ազգային բնա­վորության գծերը, ոգին, նկարագիրը: Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը այսպես է ասել մեր էպոսի մասին. «Ահա հայ ժողո­վուրդը՝ խտացած իր ազգային էպոսի՝ Սասունցի Դավթի մեջ»:

Հայ ժողովրդի ազգային էպոսը կոչվում է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ»: Այն մեր ժողովուրդը սկսել է հյուսել շատ հին ժամանակներում: Ոչ ոք չի կարող ճշգրիտ ասել, թե երբ է ստեղծվել էպոսը: Այն հորինվել է շատ հին ժամանակներում և տարածվել ասացողների միջոցով: Դրանք այն մարդիկ են, որոնք գիտեն շատ երգեր, պատմություններ, որ լսել են իրենց պապերից և կարողանում են մեծ վարպետությամբ պատմել կամ արտասանել: Հետագայում, 19-րդ դարից սկսած, բանահավաքները սկսեցին գրի առնել էպոսը: Առաջին անգամ այն գրի առավ հայ անվանի բանահավաք Գարեգին Սրվանձտյանցը, որի շնորհիվ պահպանվել և մեզ են հասել ոչ միայն էպոսը, այլև ժողովրդական բանահյուսության շատ նմուշներ:

«Սասնա ծռեր» էպոսը վառ կերպով պատկերում է մեր ժողո­վրդի բնավորության հիմնական գծերը: Առաջին հերթին դա հե­րոսությունն է: Բոլոր հերոսները՝ Սանասարը, Մեծ Մհերը, Դավիթը, Փոքր Մհերը, քաջ են, անվախ, կարող են դիմանալ ամե­նատարբեր փորձությունների և դժվարությունների: Նրանք բոլորը ծառայում են հայրենիքին ու ժողովրդին: Հայրենի հողը պաշտպանելու համար պատրաստ են ամենահերոսական արարքների:

Մեր էպոսի հերոսները նաև անսահման բարի ու մեծահոգի են, շիտակ ու վեհանձն: Դա հատկապես լավ է երևում էպոսի այն տեսարանում, երբ Դավիթը մեծահոգաբար զիջում է Մելիքին առաջին հարվածի իրավունքը. նա իր առաջին երկու զարկերը զիջում է Մելիքի մորն ու քրոջը, քանի որ վերջիններս իրեն պահել ու խնամել են: Դավիթն իր ժողովրդի նման երախտագետ է, այսինքն երբեք չի մոռանում նրանց, ովքեր իրեն լավություն են արել:

Երբ ասում ենք Սասունցի Դավիթ, հասկանում ենք հայ ժողովուրդ, ճիշտ այնպես, ինչպես երբ ասում ենք Աքիլլես, հասկանում ենք հույն ժողովուրդ, երբ ասում ենք Իլյա Մուրոմեց, հասկանում ենք ռուս ժողովուրդ և այլն:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ինչո՞վ են մեզ հետաքրքրում անցյալի մաշակութային արժեքները։
Անցյալի մշակութային արժեքները մեզ հետաքրքրում են որպես ինքնության, պատմական փորձի և հոգևոր կապի հիմք: Դրանք օգնում են հասկանալ մեր արմատները, սովորել նախնիների իմաստությունն ու ստեղծագործ միտքը, ինչպես նաև ձևավորել կայուն ապագա՝ հենվելով մշակութային բազմազանության վրա։
2․ Ի՞նչն է, ձեր կարծիքով, մշակութային արժեքների մշտապես հետաքրքրական մնալու գաղտնիքը։
Մշակութային արժեքների մշտապես հետաքրքրական մնալու գաղտնիքը դրանց համամարդկային բնույթի և ճկունության մեջ է։ Դրանք խոսում են մարդկային հիմնարար զգացմունքների մասին, որոնք չեն փոխվում դարերի ընթացքում։
3․ Ի՞նչ է բանահյուսությունը։
Բանահյուսությունը ժողովրդի հավաքական մտածողության, հավատալիքների և պատմության արտացոլումն է, որը դարեր շարունակ ստեղծվել ու սերնդեսերունդ է փոխանցվել բանավոր խոսքի միջոցով։
4․ Ո՞րն է հայ ժողովրդի էպոսը։
Հայ ժողովրդի ազգային էպոսը «Սասնա ծռեր»-ն է:
5․ Ի՞նչ կապ կա ժողովրդի և էպոսի միջև։
Ժողովրդի և էպոսի միջև կապը կենսական է, քանի որ էպոսը տվյալ ազգի հավաքական կենսագրությունն ու հոգեկերտվածքն է։
6․ Բնավորության ի՞նչ գծեր ունեն մեր էպոսի հերոսները։
«Սասնա ծռեր» էպոսի հերոսներն օժտված են ընդգծված ազգային, հակասական, բայց վեհ կերպարով, որի պատճառով էլ ժողովուրդը նրանց անվանել է «ծռեր» (խենթ, անվախ, արդարամիտ)։

Մայրենիի ելքի ստուգատես․ Առաջադրանք 5

Լեզվական կարողություններ և հմտություններ

Ա) Քո սովորական մեկ օրը նկարագրի՛ր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրի՛ր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․

Ես առավոտյան արթնանում եմ 8:00-ին, հագնվում եմ լվացվում, պայուսակս եմ հավաքում և գնում եմ դպրոց։ Դպրոցից հետո գալիս եմ տուն, ճաշում եմ և գնում երաժշտական դպրոց։ Ես այնտեղ սովորում եմ սոլֆեջիո, երաժշտական գրականություն, Շեփոր և Թմբուկ։ Պարապունքներից հետո գնում եմ տուն, ընթրում եմ, մի փոքր հեռախոսով եմ զբաղվում, դասերս և պարապունքներս եմ անում և պառկում եմ քնելու 22:00-23:00- ին։

Բ) Համացանցից քո սիրելի ֆուտբոլիստի, գրողի, երգչուհու, դերասանուհու մասին տեղեկություն գտիր և այդ տեղեկության համաձայն երևակայական հարցազրույց վարի՛ր նրա հետ։ Հարցազրույցն անհրաժեշտ է ձայնագրել։

Ռաֆինյայի պատմությունը բրազիլական աղքատ թաղամասերից մինչև «Բարսելոնայի» ավագի թևկապը իսկական համառության ուղի է։

Մանկության տարիներին նա մեծացել է ծայրահեղ աղքատության մեջ, որտեղ ֆուտբոլը փրկության միակ միջոցն էր: Չնայած բազմաթիվ բրազիլական ակումբներ մերժեցին նրան՝ համարելով ֆիզիկապես թույլ, Ռաֆինյան չհանձնվեց: Նրա տաղանդը փայլեց պորտուգալական «Սպորտինգում» և անգլիական «Լիդսում», որտեղ մարզիչ Մարսելո Բյելսայի ձեռքի տակ նա վերածվեց անդադար պայքարող և վազող հզոր հարձակվողի։

2022 թվականին նա իրականացրեց իր երազանքը՝ տեղափոխվելով «Բարսելոնա»։ Սկզբնական քննադատություններից հետո, մարզիչ Հանսի Ֆլիկի գալստյամբ, Ռաֆինյան դարձավ թիմի առաջատարն ու ավագը։ 2024/2025 պատմական մրցաշրջանում նա խփեց 34 գոլ և կատարեց 22 գոլային փոխանցում՝ օգնելով թիմին նվաճել Լա Լիգան և զբաղեցնելով 5-րդ տեղը «Ոսկե գնդակի» քվեարկությունում։ Այսօր նա աշխարհի լավագույն և ամենաթանկարժեք ֆուտբոլիստներից մեկն է։

-Բարև Ձեզ Ռաֆինյա, ինչպե՞ս եք։
-Լավ, Շնորհակալ եմ։
-Երբ եք սկսել ֆուտբոլ խաղալ։
-Բարև։ Ես փոքրուց սիրում էի ֆուտբոլ։ Մեծացել եմ Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքում և ամեն օր խաղում էի բակում ընկերներիս հետ։ Ֆուտբոլը իմ ամենամեծ երազանքն էր։
-Դժվա՞ր էր հաջողության հասնելը։
-Այո՛, շատ դժվար էր։ Ես աղքատ թաղամասում եմ մեծացել։ Շատ ընկերներիս կորցրել եմ հանցագործության և թմրանյութերի պատճառով, բայց ես ընտրեցի ֆուտբոլը և շարունակեցի աշխատել։
-Ո՞ր թիմերում ես խաղացել։Սկզբում խաղացել եմ Բրազիլիայում, հետո տեղափոխվել եմ Պորտուգալիա՝ «Վիտորիա Գիմարայնշ» ակումբ։ Դրանից հետո խաղացել եմ «Սպորտինգում», «Ռենում», «Լիդս Յունայթեդում», իսկ հիմա խաղում եմ «Բարսելոնայում»։
-Ի՞նչ զգացողություն է «Բարսելոնայում» խաղալը։Դա իմ մանկության երազանքն էր։ Ես միշտ սիրել եմ այս ակումբը և շատ եմ ուրախ, որ հիմա այստեղ եմ խաղում։
-Ո՞րն է քո ամենամեծ հաջողությունը։
-Ինձ համար մեծ հաջողություն է Բրազիլիայի ազգային հավաքականում և «Բարսելոնայում» խաղալը։ Ես հպարտ եմ, որ կարողանում եմ ներկայացնել իմ երկիրը։
-Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր գալիս ֆուտբոլում։
-Ես սիրում եմ գոլ խփել, օգնել թիմակիցներիս և ուրախացնել երկրպագուներին։ Ֆուտբոլը ինձ համար կյանք է։
-Ի՞նչ խորհուրդ կտաս երեխաներին։
Երբեք չհանձնվել։ Եթե մարդ աշխատում է և հավատում իր երազանքին, կարող է հասնել ամեն ինչի։
Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։
Ես էլ եմ շնորհակալ։ Հաջողություն բոլորին։


Գ) Տեքստի համար մտածի՛ր երկու ավարտ՝ տխուր և ծիծաղելի։

Ջ․ ՌոդարիՃանապարհորդ կատուն

Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են  թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։

Ուրախ ավարտ

Երբ գնացքը հասավ Բոլոնիա, կատուն կարևոր դեմքով իջավ վագոնից ու բացեց իր սև պայուսակը։ Բոլորը զարմացած նայում էին։ Իսկ պայուսակի միջից նա հանեց… մեծ սենդվիչ՝ ձկով։ Պարզվեց՝ նա պարզապես գնացել էր Իտալիայի ամենահայտնի ձկան փառատոնին մասնակցելու։ Քաղաքի բոլոր կատուները նրան դիմավորեցին ծափահարություններով, իսկ նա դարձավ «Տարվա ամենաոճային ճանապարհորդ կատուն»։

Տխուր ավարտ

Երբ գնացքը կանգ առավ Բոլոնիայում, կատուն դանդաղ իջավ ու նստեց կայարանի նստարանին։ Նա երկար նայում էր մարդկանց դեմքերին, կարծես ինչ-որ մեկին էր փնտրում։ Իր սև պայուսակի մեջ պահում էր միայն մի հին լուսանկար՝ իր նախկին տիրուհու։ Ամեն օր նա տարբեր քաղաքներ էր գնում՝ հույս ունենալով նորից գտնել նրան, բայց այդ երեկո էլ վերադարձավ միայնակ։

Մայրենիի ելքի ստուգատես․ Առաջադրանք 4

Միջին դպրոց

  • Ի՞նչ գիտես Միջին դպրոցի մասին:Նշի՛ր Միջին դպրոցի այն վայրերը, որոնք քեզ ծանոթ են, նաև որտեղ հաճախակի ես լինում։
    Ինձ ծանոթ է ֆուտբոլի դաշտը, բասկետբոլի դաշտը, սուսերամարտի դասարանը և տեխնոլաբը։
  • Թվարկի՛ր Միջին դպրոցի քեզ ծանոթ ուսուցիչներին:
    Ընկեր Դանիել, Ընկեր Սենիկ, Ընկեր Ռոբերտ, Ընկեր Հասմիկ, Ընկեր Տիգրան, Ընկեր Արմինե, Ընկեր Շողիկ, Ընկեր Շողեր։
  • Ինչպիսի՞ն կցանկանայիր, որ լիներ Միջին դպրոցը:
    Ինձ շատ դուր է գալիս միջին դպրոցը ինչպիսն, որ կա։

Զարթոնք

Ձմեռվա վերջին գիշերն էր: Նանեն անհամբեր սպասում էր լույսի բացվելուն: Նույն պահին, իր տանը քնած էր Սմբատ անունով մի բարի տղա: Երբ արևը բացվեց և գյուղում լսվեց աքաղաղի ձայնն ու թռչունների ծվծվոցը, Սմբատն արթնացավ և միանգամից վազեց Նանեի մոտ: Ի դեպ ասեմ, Սմբատը Նանեի հանդեպ անտարբեր չէ և կարծես թե սիրում է նրան: Նանեն արդեն հագնվել էր և նախաճաշ էր պատրաստում իր համար և հանկարծ լսեց դռան զանգը: Հավանաբար Սմբատն էր: Նանեն բացեց դուռը: Սմբատն էլ ասաց.
-Բարև, ո՞նց ես:
-Լավ եմ, իսկ դո՞ւ:
-Ես էլ, ապրես: Գալի՞ս ես իրար հետ գնանք զբոսանքի:
-Ը՜, կփորձեմ հարմարեցնել անելիքներիս հետ, որ անպայման գամ:
Ուրախացրեց Նանեն Սմբատին և Սմբատը ուրախ և հպարտ գնաց տուն սպասելու Նանեին: Քանի որ Նանեն շատ էր ուզում գնալ Սմբատի հետ զբոսանքի, նա արագ-արագ սկսեց անել իր տնային գործերը և գնալ զբոսանքի Սմբատի հետ: Նանեն պատրաստվեց և գնաց Սմբատի մոտ: Նրանք միասին գնացին սարերով քայլելու և Սմբատն ասաց.
-Նան, ես երկար ժամանակ է չեմ կարողանում ասել ճշմարտությունը:
Նանեն շփոթված հարցնում է.
-Ինչ որ բան կա՞, որ ինձ չես ասում:
-Նան
-Հըն
-Ես ուզում եմ իրար հետ ապրենք:
-Իրականում ես էլ եմ ուզում: Արի միասին ապրենք:

Գարնան զարթոնքը բերում է ՍԵՐ….❤️❤️❤️

Անհատական պլան 2026

Անուն, Ազգանուն-Մարիա ՍտեփանյանԴպրոց, դասարան-Հյուսիսային դպրոց-պարտեզ, 5.1 դասարանԸնտրությամբ գործունեություն-Հայրենագետ, ինժեներատեխնիկական գործունեությունԵրթուղուց օգտվու՞մ եք-ոչԵրկարացված օրվա ճամբարից օգտվու՞մ եք-ոչԼրացուցիչ պարապմունք (գրեք որտեղ եք հաճախում պարապմունքի դասերից հետո, և նշեք առարկայի անունը)-Սոլֆեջիո,թմբուկ,շեփոր,երաժշտական գրականություն, սիմֆոնիկ նվագախումբ, փողային նվագախումբԼողալ գիտե՞ք-այոՀեծանիվ վարու՞մ եք-այոՆախընտրելի ջոկատը-Հայրենագետների ջոկատ

Մաթեմատիկայի 3֊րդ ուս.շրջանի ամփոփում

  • Տեղադրիր մաթեմատիկա բաժնի հղումը։
    Մաթեմատիկա
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Այո-ոչ
    Այո
  • Ինչպե՞ս ես կատարում մաթեմատիկայի առաջադրանքերը, ընտրիր պատասխաններից մեկը՝
    կատարում եմ ինքնուրույն
    կատարում եմ ծնողներիս օգնությամբ
    մի մասը կատարում եմ դպրոցում, իսկ մյուս մասը՝ տանը
  • Մասնակցել եմ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերին։ Այո-ոչ
    Այո
  • Մասնակցության դեպքում նշել, թե մեծամասամբ ո՞ր մակարդակի ֆլեշմոբին եք մասնակցում։ Առաջին մակարդակ, երկրորդ մակարդակ
    Երկուսին էլ մասնակցում եմ:
  • 1-ից 10 միավորային համակարգով գնահատիր 3-րդ ուսումնական շրջանում կատարածդ աշխատանքը:
    9/10
  • Անպայման լրացրու բացթողումներդ:

Երկրագնդի ոլորտների փոխադարձ կապերը

Երկրագունդն ունի տարբեր ոլորտներ` ջրոլորտ, քարոլորտ, մթնո­լորտ, կենսոլորտ: Ջրոլորտը Համաշխարհային օվկիանոսն է՝ լճերով, գետերով և այլ ջրավազաններով: Նա գրավում է երկրագնդի մակերևույթի մեծ մասը: Քարոլորտը բարդ կազմ ունեցող պինդ ոլորտ է, ո­րում գերակշռում են այն քիմիական տարրերը, որոնք առաջացնում են հանքային ապարներ, կավ և ավազ:

Մթնոլորտը կազմված է տարբեր նյու­թերի գազերից: Այս ոլորտները փոխազդում են միմյանց հետ: Ջրահոսքերով տեղափոխվում են, օրինակ, ապարների բեկորները: Ջուրը  գոլորշիա­նալով, անցնում է մթնոլորտ: Մթնոլորտային ճնշման հաշվին օդը լուծվում է ջրում, անցնում է նաև քարոլորտի վերին շերտերը: Այս ոլորտների հետ անմիջականորեն կապված է կենդանի օրգանիզմներով բնակեցված կենսոլորտը: Սա ընդգրկում է երկրագնդի արդեն նշված ոլորտները: Բոլոր այս ոլորտները միասին փոխազդելով կազմում են բնությունը:

Բնությունն ամբողջական է: Եթե իրարից անջատենք ջուրը, հանքա­յին ապարները, կավը և ավազը, կամ էլ՝ օդը, ապա չենք ունենա այն, ինչ կոչվում է բնություն: Բնության այս բաղադրիչները փոխադարձ կապի մեջ են, որին մասնակից են նաև կենդանի օրգանիզմները: Բնությունը կենդա­նի օրգանիզմների բնակության վայր է: Բայց նա նաև կենդանի օրգանիզմ­ների կենսագործունեության արդյունք է:

Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որը տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայու­նության համար:

Երկրագնդի ոլորտները փոխազդում են միմյանց հետ՝ իրականացնե­լով նաև, ինչպես գիտեք, տարբեր նյութերի շրջապտույտը: Այդ նյութերը, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, անցնում են մի ոլորտից մյուսը, մտնում կենդանի օրգանիզմներ, փոփոխվում և նորից անցնում արտաքին ոլորտ: Հետաքրքիր է այն, որ կենդանի օրգանիզմներում հանդիպում են գրեթե բոլոր քիմիական տարրերը, որոնք կան անկենդան մարմիններում:
Բնությունը մեր «տունն» է: Դա հրաշք է: Բնությունը պետք է պահպա­նել և պաշտպանել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է բնությունը:
    Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է:
  2. Ի՞նչ դեր ունի Արեգակը երկրագնդի ոլորտների փոխադարձ կա­պում:
    Արեգակնային էներգիան հանդիսանում է երկրագնդի ոլորտների փոխադարձ կապի հիմնական շարժիչ ուժը՝ ապահովելով ջրի շրջապտույտը, մթնոլորտի շարժումը, ապարների հողմահարումը և կենսոլորտում ֆոտոսինթեզի գործընթացը։
  3. Կարո՞ղ եք բերել երկրագնդի ոլորտների փոխադարձ կապի օրինակ:
    Արեգակի ջերմությունից օվկիանոսի ջուրը գոլորշանում է օդ, վերածվում անձրևաբեր ամպի, թափվում հողի վրա և խմելու ջուր դառնում բույսերի ու կենդանիների համար։